Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հայաստանի դրական փորձը` ԱՀԿ ամփոփագրում

ՀՀ ԱՆ. Հայաստանի դրական փորձը` ԱՀԿ ամփոփագրում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի գրասենյակի անդամ երկրների հետ տարվող աշխատանքի համակարգող Լուսիան Լիկարին, նույն  գրասենյակի «Ոչ վարակիչ հիվանդությունների բաժնի  տուբերկուլոզի ծրագրի» տարածաշրջանային խորհրդատու, համակարգող Մասուդ Դառային և հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանին:

Ողջունելով պատվիրակության անդամներին` Արմեն Մուրադյանը նշեց, որ նախարարությունը շատ կարևորում է  ԱՀԿ-ի հետ համագործակցությունը, ինչի  վկայությունն է  մեկ շաբաթ առաջ իր այցելությունը հայաստանյան գրասենյակ և  օրակարգային  տարբեր հարցերի շուրջ աշխատանքային քննարկումը ղեկավարի հետ:
 
«Մեր ծրագրերը խիստ համահունչ են ԱՀԿ-ի ընդհանուր ռազմավարությանը` ելնելով կարևոր այն հանգամանքից, որ առողջությունը, անկախ պետական սահմաններից, բոլորի համար բացարձակ աժեք է»,- ընդգծեց առողջապահության նախարարը:


Նա նշեց, որ ՀՀ կառավարության նոր ծրագրում որպես գերակայություն է  դիտարկվում առողջության պահպանման առաջնային օղակը, ինչպես նաև  ՀՀ նախագահի անմիջական ուշադրության ներքո գտնվող մոր և մանկան առողջության պահպանման ոլորտը և առողջապահության նախարարության ռազմավարական ուղղություններից մարզերի համաչափ զարգացումը:


Նա նշեց, որ նախարարությունը մեծ հաջողություններ է արձանագրել իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացման գործում` ապահովելով պատվաստումների մեծ ծածկույթ։


Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությունը` նշելով, որ այժմյան ղեկավար, առողջապահության նախկին փոխնախարար  Թաթուլ Հակոբյանը լավ պատկերացնելով համակարգի խնդիրները,  առավել արդյունավետ է աշխատում:


Լուսիան Լիկարին շնորհավորելով նախարարին պաշտոնավարման առթիվ` ասաց, որ իրենց այցի նպատակն  է ուժեղացնել տարածաշրջանային գրասենյակների աշխատանքներն ու համագործակցությունը:


«Մենք ցանկանում ենք մշակել համագործակցության այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կընձեռեն մշտական կապ ապահովել փորձագետների  միջև և ամենօրյա աշխատանքի արդյունքում գրասենյակների աշխատանքն առավել արդյունավետ կդառնա»,-ասաց  (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի անդամ երկրների հետ տարվող աշխատանքի համակարգողը:

Լուսիան Լիկարին ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի անունից նախարարին հուլիսին աշխատանքային այցով հրավիրեց Կոպենհագեն` ԱՀԿ-ի  գործունեությանն ու ծրագրերին տեղում  մանրամասն ծանոթանալու նպատակով: Հրավերն Արմեն Մուրադյանի կողմից ընդունվեց։

Մասուդ Դառան փաստեց, որ թեև տարեցտարի տուբերկուլոզի նոր դեպքերի նվազեցման միտում է արձանագրվում, սակայն այս հիվանդության դեմ պայքարը, հատկապես` դեղակայուն դեպքերն ԱՀԿ անդամ երկրների համար շարունակում են արդիական մնալ:
Նախարարին ներկայացվեց ԱՀԿ ամփոփագիրը, որում    դեղակայուն տուբերկուլոզի կանխարգելման,  հսկողության և բուժման ասպարեզում դրական փորձ ունեցող երկրների շարքում ներկայացված է նաև Հայաստանում ներկայացված աշխատանքը։
Հանդիպման ավարտին  պայմանավորվածություն ձեռք բերվեց ավելի ակտիվացնել հետագա  համագործակցությունը։

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ